«Կոռուպցիայի, կողոպուտի, կաշառակերության և շորթման մեղադրանքներին պատասխանելու փոխարեն նրանք մեր քաղաքական պատմության մեջ ամենաստոր և անօրինական հայտարարություններն են արել վերջին հինգ օրվա ընթացքում», – շարունակում է նա՝ կոչ անելով դադարեցնել բողոքի ցույցերը։
«Դադարեցրեք սադրանքներով խաթարել մեր քաղաքացիների անդորրը»,- ասում է նա Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից՝ հավելելով, որ ընդդիմությունն այլևս չպետք է «խաղա ժողովրդի նյարդերի հետ»։
«Ես հավատում եմ, որ եթե [ընդդիմությանը] հարգանք մնա, նրանք կամաչեն երկրի հանդեպ իրենց արած չարիքի համար»։
Reuters լրատվական գործակալությունը նաև մեջբերում է նրա խոսքերը, որ «հիմնական ընդդիմությանը չի կարելի վերապահել պետության ղեկավարման պարտականությունը, առավել ևս մունիցիպալիտետները»: